ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ 1.Ընդհանուր դրույթներ 1.1 «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությունը (այսուհետև` ֆեդերացիա) ոչ առևտրային կազմակերպություն է, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա օրենքով սահմանված կարգով միավորվել են ֆիզիկական անձիք` իրենց ոչ կրոնական, ոչ նյութական և այլ պահանջմունքները բավարարելու, իրենց և այլոց իրավունքներն ու շահերը պաշտպանելու, հասարակությանը, նրա առանձին խմբերին նյութական աջակցություն ապահովելու, Հայաստանում ըմբշամարտի ձևերը և հանրօգուտ այլ գործունեություն իրականացնելու նպատակներով: 1.2 Ֆեդերացիան գործում է ՀՀ օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա: 1.3 Ֆեդերացիայի գործունեության սկզբունքներն են օրինականությունը, կամավորականությունը, իրավահավասարությունը, ինքնակառավարումը և հրապարակայնությունը: 1.4 Ֆեդերացիան գործում է ՀՀ ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ երկրի օրենսդրության համապատասխան: 1.5 Ֆեդերացիայի հայերեն լրիվ անվանումն է «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպություն. Կրճատ «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա»: 1.6 Ֆեդերացիայի գտնվելու վայրն է` Երևան, Տերյան փող.69, հեռ. 51-02-26: 2. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ և ՆՊԱՏԱԿՆԵՐԸ 2.1 Ֆեդերացիայի նպատակներն են` • Նպաստել Հանրապետությունում ըմբշամարտի մասսայականացմանը, անհատի բազմակողմանի և ներդաշնակ զարգացմանը, մարդկանց առողջության ամրապնդմանն ու աշխատունակության բարձրացմանը. • միավորել Ֆեդերացիայի թիմերի ըմբշամարտով պարապողներին և մասնագետներին, նպաստել բնակչության շրջանում մարզաձևի հետագա զարգացմանը, պրոպագանդմանը և համագործակցությանը` մարզիկների, մարզիչների, մրցավարների, մասնագետների և վետերանների միջև. • պատրաստել և կատարելագործել բարձր կարգի մարզիկներ. • աջակցել մարզիկների, մրցավարների, վետերանների և մյուս մասնագետների սոցիալական իրավունքների պաշտպանությանը. • պայքարել միջազգային մարզական կազմակերպությունների կողմից արգելված խթանիչների օգտագործման դեմ: 2.2 Ֆեդերացիան` • իր իրավասության սահմաններում մշակում և իրականացնում է ընթացիկ և հեռանկարային ծրագրեր` ուղղված հանրապետությունում ըմբշամարտի ձևերի զարգացմանը. • Սահմանված կարգով մշակում և հաստատում է իր կողմից կազմակերպվող մրցումների կանոններն ու կանոնադրությունները. • Կազմակերպում և անցկացնում է մրցումներ ու աոաջնություններ, ինչպես նաև միջազգային մրցումներ և մրցաշարեր արտասահմանյան երկրների, այդ թվում նաև սփյուռքի հայկական թիմերի ու մարզիկների մասնակցությամբ. • Կազմակերպում է իր մասնագետների որակավորման բարձրացման սեմինար պարապունքներ, խորհրդակցություններ, ուսումնասիրում և ընդհանրացնում է մարզաձևի հայրենական և առաջավոր փորձը. • Հաստատում է մրցումներին նախապատրաստվող Ֆեդերացիաի հավաքական թիմերի ընթացիկ և հեռանկարային պլանները, մրցելույթների մեկնող թիմերի ու մարզական պատվիրակությունների կազմը, քննարկում դրանց ղեկավարների հաշվետվությունները: 2.3 Ֆեդերացիան համագործակցում է ՀՀ և օտարերկյա նմանատիպ կազմակերպությունների հետ: 2.4 Ֆեդերացիան կարող է իրականացնել սույն կանոնադրությունից բխող և ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն:
3 ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԱՆԴԱՄԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ 3.1 Ֆեդերացիայի անդամ կարող են դառնալ ՀՀ, ինչպես նաև օտարերկրյա ցանկացած քաղաքացի, ով ցանկանում է մասնակցել նրա գործունեությանը և ընդունում է Ֆեդերացիայի կանոնադրությունը: 3.2 Ֆեդերացիայի անդամ դառնալու ցանկություն ունեցող անձը գրավոր դիմում է Ֆեդերացիայի նախագահությանը (այսուհետև` նախագահություն): 3.3 Ֆեդերացիայի անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է նախագահությունը: 3.4 Ֆեդերացիային անդամագրված անձն ազատ է դուրս գալու Ֆեդերացիայից: Ֆեդերացիայի անդամությունից զրկումը տեղի է ունենում նախագահության որոշմամբ: 3.5 Ֆեդերացիայի այն անդամը, ով նախագահության կողմից սահմանված լինելու դեպքում վեց ամիս անընդմեջ չի վճարում անդամավճար, նախագահության որոշմամբ զրկվում է անդամությունից: Վերստին նրա անդամագրությունը կատարվում է ընդհանուր հիմունքներով: 4. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 4.1 Ֆեդերացիայի անդամն իրավունք ունի` ա/ ընտրել և ընտրվել Ֆեդերացիայի բարձրագույն և այլ մարմիններում, ընդորում, ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմիններում կարող է ընտրվել 18 տարին լրացած անձը. բ/ Ֆեդերացիայի աշխատանքները բարելավելու նպատակով նրա ղեկավար մարմիններին ներկայացնել դիմումներ, առաջարկություններ և բողոքներ. գ/ սպառիչ տեղեկատվություն ստանալ Ֆեդերացիայի գործունեության մասին. դ/ ազատ դուրս գալ Ֆեդերացիայից. ե/ Ֆեդերացիայից ստանալ իրավական օգնություն` ուղղված իր օրինական շահերի պաշտպանությանը. զ/ մասնակցել Ֆեդերացիայի կողմից կազմակերպված միջոցառումներին. է/ Ֆեդերացիայի նախագահի և նախագահության ոչ կանոնադրական գործունեության դեմ բողոքարկել ժողովին: 4.2 Ֆեդերացիայի անդամը պարտավոր է` ա/ հոգ տանել Ֆեդերացիայի հեղինակության մասին. բ/ կատարել Ֆեդերացիայի կանոնադրության պահանջները, ղեկավար մարմինների որոշումները. գ/ մուծել մուտքի վճար և ամսական անդամավճար` նախագահության կողմից սահմանված լինելու դեպքում, որոնց չափն ու վճարման կարգը սահմանում է նախագահությունը. դ/ բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները: 4.3 Ֆեդերացիայի կանոնադրությունը խախտող կամ իր պարտականությունները չկատարող անդամի նկատմամբ Ֆեդերացիայի ժողովի կամ նախագահության կողմից կարող են կիրառվել կարգապահության տույժի միջոցներ` նկատողությու, Ֆեդերացիայի անդամությունից զրկում: 5. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ 5.1 Ֆեդերացիան հանդիսանում է իրավաբանական անձ` իր պետական գրանցման պահից: 5.2 Ֆեդերացիան ունի առանձնացված գույք, ինքնութույն հաշվեկշիռ, կնիք, դրոշմ` իր անվանման հայերեն, ռուսերեն և անգլերեն գրառումներով, հաշվարկային հաշիվ բանկում` ՀՀ և օտարերկյա առժույթով, իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, որպես հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում: 5.3 Ֆեդերացիան ինքնուրույն է որոշում իր կազմակերպման կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը: Ֆեդերացիան իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրներն իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի` ա/ տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին. բ/ հիմնադրել լրատվության միջոցներ. գ/ կազմակերպել խաղաղ, առանց զենքի ժողովներ, հանրահավաքներ, երթեր և ցույցեր. դ/ ներկայացնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ կազմակերպություններում, դատարանում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում. ե/ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, վարձակալել և օգտագործել անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, օրենքով չարգելված այլ գույք. է/ օտարել, կամ վարձակալության, կամ անվճար օգտագործման հանձնել Ֆեդերացիային պատկանող ցանկացած անշարժ և շարժական գույք. ը/ կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և այլ գործարքներ. թ/ ինքնուրույն կազմավորել և տնօրինել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում` փոխառու միջոցների ներգրավմամբ, ՀՀ-ում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում` արտարժույթով. ժ/ իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, այդ թվում` կնքել համաձայնագրեր օտարերկյա ոչ առևտրային և ոչ կառավարական կազմակերպությունների հետ, անդամակցել միջազգային հասարակական կազմակերպություններին, իր անդամներին և այլ անձանց գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրներից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանուներ օտարերկյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան: 6. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 6.1 Ֆեդերացիան պարտավոր է` ա/ ցանկացած ֆիզիկական անձի պահանջով յոթ օրացույցային օրվա ընթացքում նրան հնարավորություն տալ ծանոթանալու Ֆեդերացիայի կանոնադրությանը. բ/ օրենքով սահմանված կարգով վարել գործունեություն և հաշվապահական հաշվառում. գ/ իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել Ֆեդերացիայի ժողովի հաստատմանը ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ` ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը. դ/ պետական կառավարման լիազորված մարմնի պահանջով նրան տրամադրել իր բարձրագույն և այլ մարմինների որոշումների պատճեները, Ֆեդերացիայի գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմինների ներկայացուցիչներին ներկա գտնվել Ֆեդերացիայի ժողովին. ե/ օրեքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին. զ/ առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու և կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո` մեկ ամսյա ժամկետում դիմել պետական ռեգիստր, սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար . է/ վարել իր անդամների հաշվառումը. ը/ առանց լիազորագրի Ֆեդերացիային ներկայացնելու իրավունք ունեցող պաշտոնական անձի և (կամ) Ֆեդերացիայի գտնվելու վայրի հասցեի մասին տվյալները:
7. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ 7.1 Ֆեդերացիայի գործունեության և կառավարման ցանկացած հարցի վերջնական լուծման իրավուքը պատկանում է Ֆեդերացիայի բարձրագույն մարմնին` ժողովին: 7.2 ժողովը հրավիրվում է երկու տարին առնվազն մեկ անգամ: Ժողովը հրավիրում, դրա անցկացման կարգն ու ժամկետներն որոշում է նախագահությունը: Եթե Ֆեդերացիայի անդամների թվաքանակը անցնոմ է հարյուրի սահմանը, ապա նախագահության կողմից սահմանված կարգով ժողովին կարող են մասնակցել անդամների կողմից ընտրված ներկայացուցչական պատվիրակները: 7.3 ժողովի բացառիկ իրավասության հարցերն են` ա/ Ֆեդերացիայի կանոնադրության հաստատումը և փոփոխումը. բ/ Ֆեդերացիայի ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների ընտրությունը և ետ կոչումը. գ/ Ֆեդերացիայի լուծարման և վերակազմակերպման մասին որոշումների ընդունումը. դ/ Ֆեդերացիայի գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատումը: 7.4 Ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ ընդունել, եթե նրան մասնակցում են Ֆեդերացիայի անդամների կամ պատվիրակների կեսից ավելին: Հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունում են բոլոր անդամների կամ պատվիրակների ձայների պարզ մեծամասնությամբ: 7.5 Նախագահությունն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամանակով: 7.6 Ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և նախագահի տեղակալները ի պաշտոնե համարվում են նախագահության անդամներ: Նախագահությունն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են Ֆեդերացիայի հախագահի կողմից ոչ ուշ քան վեց ամիսը մեկ անգամ: Նախագահության նիստ կարող է հրավիրվել նաև Ֆեդերացիայի անդամների 20%-ի, նախագահության երկու անդամների կամ Ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովի (վերահսկիչի) պահանջով: 7.7 Նախագահությունը` ա/ հաստատում է Ֆեդերացիայի նախագահի հաշվետվությունները, այդ թվում` ժողովին ներկայացվող հաշվետվությունը. բ/ առաջարկություններ է ներկայացնում ժողովին` նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ. գ/ հնդունում է Ֆեդերացիայի անդամ և ազատում կամ զրկում անդամությունից. դ/ Ֆեդերացիայի անդամների նկատմամբ կիրառվում է խրախուսանքներ և տույժի միջոցներ. ե/ ղեկավարում է Ֆեդերացիայի գործունեությանը` ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում. զ/ սահմանում է Ֆեդերացիայի անդամների կողմից մուտքի վճարի և անդամավճարի մուծման կարգը, չափերը և ձևերը. է/ ձեռք է բերում, տիրապետում, օգտագուծում, տնօրինում, օտարում և դուրս գրում Ֆեդերացիայի` մեկ միլիոն դրամը գերազանցող առժեղությամբ գույք. ը/ ստեղծում ու լուծարում է Ֆեդերացիայի հիմնարկները, կառուցվածքային ստորաբաժանումները, առանձնացված ստորաբաժանուները (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունները. թ/ հաստատում է Ֆեդերացիայի աշխատակազմի հաստիքացուցակը, աշխատողների վարձատվության կարգն ու չափը. ժ/ սահմանում է Ֆեդերացիայի ղեկավար մարմիններում ընդգրկված անձանց վարձատվության կարգն ու չափը. ժա/ հաստատում է Ֆեդերացիայի հաշվապահական հաշվառման հաշվետվությունները. ժբ/ իրավունք ունի քննարկել և լուծել Ֆեդերացիայի գուծունեությանն ու կառավարմանն առնչվող ցանկացած հարց, բացառությամբ ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից: 7.8 Նախագահւթյունը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են իր անդամների երկու երրորդից ավելին: 7.9 Ֆեդերացիայի նախագահն ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամանակով: 7.10 Ֆեդերացիայի նախագահը` • ղեկավարում է նախագահության աշխատանքները և վարում նրա նիստերը. • ներկայացնում է ֆեդերացիան առանց լիազորագրի. • արձակում է հրամաններ, տալիս է լիազորագրեր, որոշում է տեղակալների, գլխավոր քարտուղարի և աշխատակազմի անդամների պարտականությունների բաշխումը. • օրենքով սահմանված կարգով կնքում է գործարքներ, ստորագրում է պայմանագրեր, ֆինանսական փաստաթղթեր, բացում բանկային հաշիվներ. • նախագահության հաստատմանն է ներկայացնում աշխատակազմի հաստիոացուցակը. • ձեռք է բերում, տիրապետում, տնօրինում, օտարում և դուրս գրում ֆեդերացիայի` մինչև մեկ միլիոն դրամ արժողության գույքը: 7.11 ֆեդերացիայի նախագահի տեղեկալներն ու գլխավու քարտուղարը ընտրվում են ընդհանուր ժողովի (կամ համաժողովի) կողմից երկու տարի ժամանակով, որոնք իրականացնում են նախագահության կամ նախագահի կողմից տրված լիազորությունները: 7.12 Նախագահի բացակայության ժամանակ նրա պարտականությունները ժամանակավորապես դրվում է ֆեդերացիայի նախագահի տեղակալներից մեկի կամ գլխավոր քարտուղարի վրա: 7.13 Ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովը (վերահսկիչը) ընտրվում է ժողովի կողմից երկու տարի ժամանակով: Նախագահության անդամները և ֆեդերացիայի նախագահը չեն կարող լինել Վերահսկիչ հանձնաժողովի անդամներ: 7.14 Վերահսկիչ հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են տարեկան առնվազն երկու անգամ: Նիստ կարող է հրավիրվել նաև ֆեդերացիայի անդամների 20%-ի, հանձնաժողովի անդամների մեկ երրորդի, ֆեդերացիայի նախագահի կամ նախագահության պահանջով: 7.15 Ֆեդերացիայի վերահսկիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների 2/3-ը: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Եթե վերահսկող մարմինը վերահսկիչն է, ապա նա որոշումներ է ընդունում միաձայն: 7.16 Վերահսկիչ հանձնաժողովը կարող է ֆեդերացիայի նախագահից և այլ աշխատողներից պահանջել Ֆեդերացիայի գործունեությանն առնչվող ցանկացած տվյալներ և հաշվետվություն: 7.17 Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել ժողովին` Ֆեդերացիայի գործունեության , հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների ստուգման արդյունքների մասին:
8. ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ 8.1 Ֆեդերացիայի գույքը հանդիսանում է Ֆեդերացիայի սեփականությունը: 8.2 Ֆեդերացիան որպես սեփականություն կարող է ունենալ անշարժ գույք, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք: Ֆեդերացիայի անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնային իրավունք չունի: 8.3 Ֆեդերացիայի սեփականության գոյացման աղբյուրներ կարող են լինել` • Ֆեդերացիայի անդամների մուտքի վճարները, անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները. • բանկային հիմնարկներից ստացած վարկերը. • Բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները. • Ֆեդերացիայի կողմից հիմնադրված տնտեսաական ընկերությունների կողմից փոխանցված գումարները. • ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքերը: 8.4 Ֆեդերացիայի սեփականությունը գտնվում է ՀՀ պաշտպանության ներքո: 8.5 Ֆեդերացիայի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատարանի կողմից` օրենքով սահմանված կարգով: 8.6 Ֆեդերացիայի միջոցները կարող են օգտագործվել միայն կազմակերպչական ծախսերի և կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:
9 ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՎԱՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՈՒՄԸ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԳՈՒՅՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ 9.1 Ֆեդերացիան կարող է լուծարվել ժողովի կան դատարանի որոշմամբ: Ժողովը կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում լուծաման կարգն ու ժամկետները: Ֆեդերացիայի լուծարման ավարտին լուծարային հանձնաժողովը, պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, ժողավի որոշմամբ սահմանված կարգով, օգտագործում է Ֆեդերացիայի կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, իսկ, եթե դա հնարավոր չէ, փոխանցում է պետեկան բյուջե: 9.2 Ֆեդերացիան կարող է վերակազմակերպվել ժողովի որոշմամբ կամ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով: ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
Օլիմպիական խաղերի 2-րդ մրցանակիր, Եվրոպայի չեմպիոն Ստեփան Սարգսյանի անվան միջզգային մրցաշար
1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ Նպաստել մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակմանը: Բարձրացնել երիտասարդ ըմբիշների մարզական վարպետությունը: Համալրել հավաքական թիմը: Արժանվույնս գնահատել օլիմպոսի գագաթին հասած մարզիկներին` նրանց օրինակը փոխանցելով մեր երիտսարդությանը:
2. ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ Առաջնությունը անց է կացվելու 2009թ. հոկտեմբերի 22-25 ք. Վանաձորում: Մարզիկների ընդունելությունը հոկտեմբերի 22-ին, բժշկական զննումը և կշռումը հոկտեմբերի 23-ին ժամը 17:00-17:30, իսկ հոկտեմբերի 24-ին մարզիկների կշռումը 15:00-15:30:
3.ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ Մրցաշարը անց է կացվում համաձայն ըմբշամարտի միջազգային ֆեդրացիայի կանոնների և ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից հաստատված կանոնակարգի, մրցաշարին թույլատրվում է մասնակցելու ՀՀ հավաքական թիմի և արտերկրից ժամանած ըմբիշների, հետևյալ քաշային կարգերում 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120 կգ, թույլատրվում է 2 կգ ավել:
4.ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Մրցումների ընդհանուր ղեկավարումը իրականացվում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ անմիջական ղեկավարումը իրականացվում է գլխավոր մրցավարական հանձնաժողովը:
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հոգում է մասնակից թիմերի սնունդը, գիշերավարձը իսկ մրցավարների` սնունդը, գիշերավարձը և ճանապարածախսը: Թիմերի ճանապարածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը: Իսկ արտերկրից ժամանած թիմերի սնունդը, գիշերավարձը վճարել համաձայն գործող նորմերի: Ըմշամարտի ֆեդերացիան հոգում է մրցման օրերին դրսից ժամանած մարզիկների տրանսպորտի ծախսերը /մրցավայր-հյուրանոց/, ինչպես նաև FILA-ից ժամանած ներկայացուցչի հետ կապված բոլոր ծախսերը և մրցման անցկացման թույլատվության վճարը:
6. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ Մրցաշարի հաղթողները, մրցանակիրները և լավագույն մրցավարները պարգևատրվում են հավաստագրերով և մեդալներով:
7. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿՏՆԵՐԸ Նախնական հայտերը ներկայացվում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա ` մրցաշարից 15 օր առաջ: Մասնակցւթյան վերջնական հայտերը` բժշկի կողմից հաստատված և անձնագիրը, ներկայացվում են թիմերի ժամանման օրը` մադատային հանձնաժողովին կշեռքից 3 ժամ առաջ: Այն կազմակերպությունները, որոնք հրավիրված մրցավարներին չեն ներկայացնի, այդ թիմերը չեն թույլատրվի մասնակցելու մրցումներին:
ՀԻՇԵՑՈՒՄ Այն կազմակերպությունները, որոնք կներկայանան առանց հայտերի և առանց անձնագրի, չեն թույլատրվի մասնակցելու առաջնությանը:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ՀՀ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՄԱՐԶԻՉ Ռ. ԳՈԼԵՑՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ Վառ պահել հայրենիքի նվիրյալնրի , մարզիչ- մանկվարժերի հիշատակը: Նպաստել մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակմանը: Բարձրացնել երիտասարդ ըմբիշների մարզական վարպետությունը
2. ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ Առաջնությունը անց է կացվելու 2009թ սեպտեմբերին ք. Արտաշատում: Մարզիկների ընդունելությունը սեպտեմբերի -ին, բժշկական զննումը և կշռումը սեպտեմբերի ժամը 16:00-16:30, իսկ սեպտեմբերի մարզիկների կշռումը 15:00-15:30:
3.ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ Մրցաշարը անց է կացվում համաձայն ըմբշամարտի միջազգային ֆեդրացիայի կանոնների և ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից հաստատված կանոնակարգի, մրցաշարին թույլատրվում է մասնակցելու 1990.1991.1992 թթ. ծնված ըմբիշները հետևյալ քաշային կարգում` 50, 54, 58, 63, 69, 74, 84, 96, 120կգ. թւյլատրվում է 2կգ ավել:
4.ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Մրցումների ընդհանուր ղեկավարումը իրականացվում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ անմիջական ղեկավարումը իրականացվում է գլխավոր մրցավարական հանձնաժողովը:
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հոգում է մասնակից թիմերի սնունդը, գիշերավարձը իսկ մրցավարների սնունդը, գիշերավարձը և ճանապարածախսը : Թիմերի ճանապարածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը: Իսկ արտերկրից ժամանած թիմերի սնունդը, գիշերավարձը վճարել համաձայն գործող նորմերի: Մրցման օրերին դրսից ժամանած մարզիկների տրանսպորտի ծախսը / մրցավայր-հյուրանոց/ հոգում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
6. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ Մրցաշարի հաղթողները, մրցանակիրները պարգևատրվում են հավաստագրերով և մեդալներով:
7. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿՏՆԵՐԸ Նախնական հայտերը ներկայացվում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա ` մրցաշարից 10 օր առաջ: Մասնակցւթյան վերջնական հայտերը ` բժշկի կողմից հաստատված և անձնագիրը, ներկայացվում են թիմերի ժամանման օրը` մանդատային հանձնաժողովին կշեռքից 4 ժամ առաջ: Այն կազմակերպությունները, որոնք հրավիրված մրցավարներին չեն ներկայացնի, այդ թիմերը չեն թույլատրվի մասնակցելու մրցումներին:
ՀԻՇԵՑՈՒՄ Այն կազմակերպությունները, որոնք կներկայանան առանց հայտերի և առանց անձնագրի, չեն թույլատրվի մասնակցելու առաջնությանը:
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ
ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ԹԱԹՈՒԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԱԶԱՏ ՈՃԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՒՇԱՄՐՑԱՇԱՐ
1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ Վառ պահել հայրենիքի ազատագրման համար մարտնչած հերոսնրի հիշատակը: Նպաստել մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակմանը: Բարձրացնել երիտասարդ ըմբիշների մարզական վարպետությունը: Համալրել հավաքական թիմը:
2. ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ Առաջնությունը անց է կացվելու 2009թ. հոկտեմբերի ք. Երևանում, իսկ եզրափակիչ գոտեմարտը` Թալինում: Մարզիկների ընդունելությունը հոկտեմբերի, բժշկական զննումը և կշռումը հոկտեմբերի ժամը 15:00-15:30, իսկ հոկտեմբերի մարզիկների կշռումը 15:00-15:30:
3.ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ Մրցաշարը անց է կացվում համաձայն ըմբշամարտի միջազգային ֆեեդրացիայի կանոնների և ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից հաստատված կանոնակարգի, մրցաշարին թույլատրվում է մասնակցելու 1993, 1994, 1995, թթ. ծնված պատանի ըմբիշների` հետևյալ քաշային կարգերում 42, 46, 50, 54, 58, 63, 69, 76, 85, 100 կգ, թույլատրվում է 1 կգ ավել:
4.ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Մրցումների ընդհանուր ղեկավարումը իրականացվում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ անմիջական ղեկավարումը իրականացվում է գլխավոր մրցավարական հանձնաժողովը:
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հոգում է մասնակից թիմերի սնունդը, գիշերավարձը իսկ մրցավարների սնունդը, գիշերավարձը և ճանապարածախսը : Թիմերի ճանապարածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը: Իսկ արտերկրից ժամանած թիմերի սնունդը, գիշերավարձը վճարել համաձայն գործող նորմերի: Մրցման օրերին դրսից ժամանած մարզիկների տրանսպորտի ծախսը / մրցավայր-հյուրանոց/ հոգում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
6. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ Մրցաշարի հաղթողները, մրցանակիրները պարգևատրվում են հավաստագրերով և մեդալներով:
7. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿՏՆԵՐԸ Նախնական հայտերը ներկայացվում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա ` մրցաշարից 10 օր առաջ: Մասնակցւթյան վերջնական հայտերը ` բժշկի կողմից հաստատված և անձնագիրը, ներկայացվում են թիմերի ժամանման օրը` մանդատային հանձնաժողովին կշեռքից 4 ժամ առաջ: Այն կազմակերպությունները, որոնք հրավիրված մրցավարներին չեն ներկայացնի, այդ թիմերը չեն թույլատրվի մասնակցելու մրցումներին:
ՀԻՇԵՑՈՒՄ Այն կազմակերպությունները, որոնք կներկայանան առանց հայտերի և առանց անձնագրի, չեն թույլատրվի մասնակցելու առաջնւթյանը:
ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՖԱԼԱԿՅԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԽԱՂԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐ
1. ՆՊԱՏԱԿՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ Նպաստել մատաղ սերնդին հայրենասիրական ոգով դաստիարակմանը: Բարձրացնել երիտասարդ ըմբիշների մարզական վարպետությունը: Համալրել հավաքական թիմը: Արժանվույնս գնահատել օլիմպոսի գագաթին հասած մարզիկներին` նրանց օրինակը փոխանցելով մեր երիտսարդությանը:
2. ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏԸ Առաջնությունը անց է կացվելու 2009թ. մայիսի 28-ից մինչև հունիսի 1-ը ք. Երևանում: Մարզիկների ընդունելությունը մայիսի 29-ին, բժշկական զննումը մայիսի 30-ին ժամը 15:00-16:00 և կշռումը ժամը 16:00-16:30, իսկ մայիսի 31-ին բժշկակն զննումը ժամը 15:00-16:00, իսկ մարզիկների կժռումը 16:00-16:30:
3.ԱՆՑԿԱՑՄԱն ՎԱՅՐԸ Մրցաշարը անց է կացվում համաձայն ըմբշամարտի միջազգային ֆեդրացիայի կանոնների և ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի կողմից հաստատված կանոնակարգի, մրցաշարին թույլատրվում է մասնակցելու ՀՀ հավաքական թիմի և արտերկրից ժամանած 1989, 1990, 1991,թթ. ծնված երիտասարդ ըմբիշները, հետևյալ քաշային կարգում` 50, 55, 60, 66, 74, 84, 96, 120կգ,թույլատրվում է 2 կգ ավել:
4.ՂԵԿԱՎԱՐՈՒՄ Մրցումների ընդհանուր ղեկավարումը իրականացվում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան , իսկ անմիջական ղեկավարումը իրականացվում է գլխավոր մրցավարական հանձնաժողովը:
5. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԾԱԽՍԵՐ ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան հոգում է մասնակից թիմերի սնունդը, գիշերավարձը իսկ մրցավարների` սնունդը, գիշերավարձը և ճանապարածախսը : Թիմերի ճանապարածախսը հոգում է գործուղող կազմակերպությունը: Իսկ արտերկրից ժամանած թիմերի սնունդը, գիշերավարձը վճարել համաձայն գործող նորմերի: Մրցման օրերին դրսից ժամանած մարզիկների տրանսպորտի ծախսը / մրցավայր-հյուրանոց/ հոգում է ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիան:
6. ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒԹՅՈՒՆԸ Մրցաշարի հաղթողները, մրցանակիրները և լավագույն մրցավարները պարգևատրվում են հավաստագրերով և մեդալներով:
7. ՀԱՅՏԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԺԱՄԿՏՆԵՐԸ Նախնական հայտերը ներկայացվում են ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիա ` մրցաշարից 15 օր առաջ: Մասնակցւթյան վերջնական հայտերը` բժշկի կողմից հաստատված և անձնագիրը, ներկայացվում են թիմերի ժամանման օրը` մանդատային հանձնաժողովին կշեռքից 3 ժամ առաջ: Այն կազմակերպությունները, որոնք հրավիրված մրցավարներին չեն ներկայացնի, այդ թիմերը չեն թույլատրվի մասնակցելու մրցումներին:
ՀԻՇԵՑՈՒՄ Այն կազմակերպությունները, որոնք կներկայանան առանց հայտերի և առանց անձնագրի, չեն թույլատրվի մասնակցելու առաջնությանը: |